Եվրո-2020-ի ընտրական փուլի J խմբի 8-րդ տուրի Ֆինլանդիա-Հայաստան հանդիպումը կկայանա այսօր՝ ժամը 20:00-ին: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ներկայացրել է ընտրանու վերջնական հայտացուցակը՝ Ֆինլանդիայի դեմ խաղից առաջ: Արմեն Գյուլբուդաղյանցն ընդհանուր հայտացուցակում ընդգրկել է հետևյալ ֆուտբոլիստներին`
Արսեն Բեգլարյան, Անդրե Չալըշըրրը, Վարազդատ Հարոյան, Տարոն Ոսկանյան, Արտակ Գրիգորյան, Ժորդի Ժոաու Արարատ, Մարկոս Պիզելի, Էդգար Բաբայան, Գևորգ Ղազարյան, Տիգրան Բարսեղյան, Հենրի Ավագյան, Էրիկ Վարդանյան, Արման Հովհաննիսյան, Հայկ Իշխանյան, Արամ Հայրապետյան, Արտակ Եդիգարյան, Գոռ Մալաքյան, Հովհաննես Համբարձումյան, Ալեքսանդր Կարապետյան, Ռումյան Հովսեփյան, Սարգիս Ադամյան, Արազ Օզբիլիս:
7-րդ տուրից հետո J խմբում մրցաշարային աղյուսակի բացարձակ առաջատարը ոչ մի պարտություն չկրած Իտալիան է՝ 21 միավորով: Երկրորդ տեղում 12 միավորով Ֆինլանդիան է: 3-րդ և 4-րդ տեղերը 10-ական միավորով կիսում են Հայաստանի ու Բոսնիա և Հերցեգովինայի թիմերը: Նախավերջինը Հունաստանն է՝ 5 միավորով, իսկ Լիխտենշտեյնն ունի 2 միավոր: Լիխտենշտեյն-Իտալիա և Հունաստան-Բոսնիա և Հերցեգովինա զույգերը խաղադաշտ դուրս կգան հոկտեմբերի 15-ին: