Ռուսաստանը կստեղծի այնպիսի համալիրներ, որոնք ի զորու կլինեն հաղթահարել հակահրթիռային պաշտպանական ցանկացած համակարգ` «RT Arabic», «Sky News» և «Al Arabiya» հեռուստաալիքներին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Այժմ արդեն ակնհայտ է, որ մենք կհաջողենք, որովհետև հակահրթիռային պաշտպանական համակարգերն աշխատում են բալիստիկ հետագծով թռչող հրթիռների դեմ: Իսկ մենք, բացի այն, որ բազմիցս կատարելագործել ենք դրանք, նաև այլ զենք ենք ստեղծել, որ աշխարհում դեռևս ոչ ոք չունի»,- ասել է ՌԴ նախագահը:
ՆԱՏՕ-ի՝ Ռուսաստանի սահմաններին մոտենալուց սպառնալիք զգալու վերաբերյալ հարցին էլ ՌԴ նախագահը հետևյալ կերպ է պատասխանել. «Մենք դա մի՛շտ ենք զգացել: Այդ մասին մշտապես հայտարարել ենք: Դա ռազմական դաշինք է: Եվ, իհարկե, երբ ռազմական դաշինքի ենթակառուցվածքները մոտենում են մեր սահմաններին, մեզ դա որևէ ուրախություն չի պատճառում»: