Վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ այսօր պատմական հանդիպում է ունեցել Ուզբեկստանի նախագահ Շավկատ Միրզիյոևի հետ:
«Որքան էլ տարօրինակ թվա՝ Հայաստանի և Ուզբեկստանի ղեկավարները երբեք պաշտոնական հանդիպում չեն ունեցել, և սա առաջին նմանատիպ հանդիպումն է»,- գրել է վարչապետը:
Փաշինյանը տեղեկացրել է, որ Ուզբեկստանի նախագահն իրեն հրավիրել է պաշտոնական այց կատարել Տաշքենդ, ինքն էլ Միրզիյոևին է պաշտոնական այցի հրավեր արել Երևան: