Իրանի փոխնախագահի մասնակցությամբ Սյունիքում պաշտոնապես ազդարարվել է Քաջարանի թունելի շինարարության մեկնարկը: Այս թունելի կառուցմամբ ներկայում գործող երթուղին կկրճատվի մոտ 14 կմ-ով, թույլատրելի միջին արագությունը 50 կմ/ժ-ից կհասնի 80-ի, ինչը նշանակում է, որ երթևեկության ժամանակը կկրճատվի 40 րոպեով։ Թունելի միջոցով հնարավոր կլինի շրջանցել ծովի մակերևույթից 2 հազար 535 մ բարձրության վրա գտնվող Մեղրու լեռնանցքը, ձմռանը խուսափել ճանապարհը հաղթահարելու դժվարություններից: