Հայաստանի Ազգային ժողովի նախագահի գլխավորած պատվիրակության` Նիդեռլանդների Թագավորություն պաշտոնական այցի շրջանակում Հաագայում տեղի է ունեցել Հայաստան-Նիդեռլանդներ բարեկամական շրջանակի անդրանիկ նիստը: Բարեկամության շրջանակը կհամանախագահեն ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը և Նիդեռլանդների Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Ջոել Ֆորդևինդը:
Նիստին ներկա են եղել Նիդեռլանդների Ներկայացուցիչների պալատի անդամներ, հայ համայնքի ներկայացուցիչներ, մշակույթի և կրթության գործիչներ:
Մտքեր են փոխանակվել Հայաստանի և Նիդեռլանդների միջև քաղաքական, տնտեսական, կրթական և մշակութային կապերի խորացման վերաբերյալ: