Քաոսային իրավիճակ է հաստատվել Էկվադորում. մայրաքաղաք Կիտոյի և հարակից բնակավայրերի փողոցներ դուրս եկած տասնյակ հազարավոր ցուցարարների ու իրավապահ մարմինների միջև բախումները նոր թափ են ստանում: Ոստիկաններն արցունքաբեր գազ ու ջրաշիթեր են օգտագործում: Ի պատասխան՝ ցուցարարները քարեր, մետաղական իրեր ու պայթուցիկներ են նետել իրավապահների ուղղությամբ: Ամբողջ երկրում համազգային գործադուլ է սկսվել: Ակտիվիստները շրջափակել են Կիտոյում տեղակայված նախագահական նստավայրը, ուր փախուստից հետո վերադարձել էր Էկվադորի նախագահը: Օրեր շարունակվող բողոքի ցույցերի ժամանակ մահացել կամ վիրավորվել են տասնյակ մարդիկ: Էկվադորի քաղաքացիները բողոքում են վառելիքի գնաճի դեմ: