Էկվադորի մի շարք բնակավայրերում փողոց դուրս եկած ցուցարարները բողոքում են վառելիքի գների աճի դեմ: Զանգվածային անկարգություների ժամանակ բախումներ են գրանցվել ակտիվիստների ու իրավապահ մարմինների միջև: Ցուցարարները հրկիզվող անվադողերով արգելափակել են ճանապարհներն ու բարիկադներ կառուցել: Կարգազանցներին ցրելու համար ոստիկաններն ու զինվորականներն արցունքաբեր գազ են օգտագործել: Արդեն մի քանի օր շարունակվող բողոքի ակցիայի կազմակերպիչներն ակնկալում են, որ ավելի քան 20 հազար ցուցարար կժամանի մայրաքաղաք: Արդեն կա մեկ զոհ, վիրավորների թիվը հասել է 77-ի: Ավելի քան 470-ը բերման է ենթարկվել: Հայտնի է դարձել նաև, որ ակտիվիստները գրավել են Էկվադորի երեք նավթաարդունահանման հարթակները: Այս մասին հայտնել է Էկվադորի էներգետիկայի նախարարության ներկայացուցիչը:
Էկվադորի կառավարությունը հեռացել է մայրաքաղաք Կիտոյից: