«Twitter»-ում բազմաթիվ օգտատերեր Թուրքիայի՝ Սիրիայի տարածքում ռազմական գործողությունները համեմատում են «ԴԱԻՇ» ահաբեկչական խմբավորման ձեռագրի հետ։ «Twitter»-ում շրջանառվում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի լուսանկարը, որին կցված է «ԴԱԻՇ»-ի դրոշը։ Լուսանկարն ուղեկցվում է հետևյալ հեշթեգով՝ «#StandWithTheKurds» («Ոտքի՛ կանգնիր քրդերի հետ միասին»)։