Կառավարության այսօրվա նիստում որոշում ընդունվեց 30 միլիոն դրամ հատկացնել ՀՀ վարչապետի աշխատակազմին՝ «Մեր ժամանակի հերոսը» մրցանակաբաշխության հաղթողներին պարգևատրելու նպատակով։ Հաղորդվում է, որ գումարը կհատկացվի կառավարության պահուստային ֆոնդից:
Մեր ժամանակների հերոսների դերում ՀՀ հասարակ քաղաքացիներ են՝ այս անգամ 45 հոգի, որոնք քաջություն են ունեցել սեփական նախաձեռնությամբ փոխելու իրենց ու շրջապատի մարդկանց կյանքը։