Հունաստանի իշխանությունը Միացյալ Նահանգներին հորդորում է օգտագործել իր հեղինակությունը Թուրքիայի ու Կիպրոսի միջև Միջերկրական ծովի արևելյան հատվածում առաջացած լարվածությունը թուլացնելու համար: Անկարայի ու Նիկոզիայի միջև լարվածության պատճառն այն է, որ Թուրքիան նավթարդյունահանող նոր նավ էր ուղարկել Կիպրոսի ափերի մոտ: Պաշտոնական Նիկոզիան խիստ քննադատել էր Թուրքիայի իշխանությունների որոշումն ու նշել, որ Անկարան խախտում է Կիպրոսի ինքնավար իրավունքները: