Հյուսիսային Կորեան պաշտոնապես հաստատել է, որ սուզանավից բալիստիկ հրթիռի արձակումը հաջող է անցել: Փորձարկումն իրականացվել է Վաշինգտոն-Փհենյան հերթական բանակցությունների նախաշեմին: «Reuters» գործակալության հաղորդմամբ՝ 2018 թվականին ԱՄՆ-ի հետ երկխոսության մեկնարկից հետո սա ամենասադրիչ փորձարկումն էր և Փհենյանի կողմից միջուկային հզորության հերթական ցուցադրությունը: Հյուսիսկորեացի ղեկավար Կիմ Չեն Ընը շնորհակալական ջերմ խոսքեր է հղել երկրի պաշտպանական ոլորտի գիտնականներին, որոնք էլ իրականացրել են փորձարկումը: Հյուսիսային Կորեան հայտարարել է, որ բալիստիկ հրթիռի արձակումը որևէ կերպ չի սպառնում հարևան պետությունների անվտանգությանը: