ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքում է լուրը, թե հայկական կողմը Ղազախի ուղղությամբ դիվերսիոն ներթափանցման փորձ է ձեռնարկել։ Ի պատասխան լրագրողների հարցման՝ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը կարճ է պատասխանել՝ «ապատեղեկատվություն է»:
Պաշտպանական գերատեսչությունը հերքել է նաև տեղեկատվությունը, որ Հայաստանի կողմից ադրբեջանական դիրքերն ինտենսիվ գնդակոծության են ենթարկվել: