ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը ՄԱԿ-ի կենտրոնակայանում հանդիպել է Խորվաթիայի Արտաքին և եվրոպական հարցերի նորանշանակ նախարար Գորդան Գրլիչ Ռադմանի հետ։ ԱԳ նախարարները վերահաստատել են պատրաստակամությունը՝ համատեղ ջանքերով առավել խորացնելու գործակցության երկկողմ օրակարգը: Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստան-ԵՄ գործընկերությանն առնչվող հարցերի: Մնացականյանն առանձնահատուկ կարևորել է ԵՄ և անդամ երկրների հետ հարաբերությունները կարգավորող իրավական հենքի՝ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) կիրարկման գործընթացը՝ ընդգծելով, որ այն նաև կարևոր գործիք է Հայաստանի կառավարության բարեփոխումների գործընթացի համար: