ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամները հանդիպել են «Գուդվինի» պատասխանատուների հետ:
Բուքմեյքերական գրասենյակի աշխատակիցները փակել էին Բաղրամյան պողոտան: «Գուդվին» ընկերությունը ներկայացնող քաղաքացիները պնդել են, որ վիճակախաղերի մասին օրենքի փոփոխությունն իրենց զրկելու է աշխատանքից: Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահն ընկերության ներկայացուցիչներին առաջարկել է հարցը քննարկել հանձնաժողովի առաջիկա նիստում, ինչին վերջիններս տվել են իրենց համաձայնությունը:
Մանրամասները՝ տեսանյութում