Հայաստանում 2020 թվականին նոր ավտոմեքենաների մաքսազերծումը կթանկանա 10 տոկոսով:
Ապրիլի 30-ին տեղի է ունեցել «ԵԱՏՄ մարտահրավերները. մաքսային նոր դրույքաչափեր» խորագրով հանրային քննարկում: 2020 թվականից ավարտվում է Հայաստանին տրված մաքսային արժեքների արտոնության ժամկետը: Տնտեսագետները կանխատեսում են, որ երրորդ երկրներից ներմուծված ապրանքի մաքսային արժեքը բարձրանալու է, ինչն էլ անմիջապես ազդելու է սպառողների վրա:
Մանրամասները՝ տեսանյութում