Համբարձում Մաթևոսյանը վստահ է իր ուժերին:
Մասնագիտությամբ դիվանագետ Արմավիրի նորանշանակ մարզպետը պետական ծառայության իր գործունեությունը սկսել է ենթակաների հետ հանդիպումով: Շատերի աշխատանքային փորձը 26-ամյա մարզպետի տարիքից ավելի է: Համբարձում Մաթևոսյանը վստահ է իր ուժերին, խոստանում է օրնիբուն աշխատել մարզի խնդիրները շուտափույթ լուծելու համար: