Վարչապետի նստավայրում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Մամուկա Բախտաձեի առանձնազրույցը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 10-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետի նստավայրում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Մամուկա Բախտաձեի առանձնազրույցը: Հայաստանի և Վրաստանի վարչապետները հանդես են եկել բանակցությունների արդյունքներն ամփոփող հայտարարություններով: