Քննարկման հիմնական թեման Իդլիբի իրավիճակն է:
Թեհրանում մեկնարկել է Ռուսաստանի, Թուրքիայի ու Իրանի նախագահների հանդիպումը: Քննարկման հիմնական թեման Իդլիբի իրավիճակն է: Իդլիբը համարվում է ապստամբների վերջին հանգրվանը, և Դամասկոսը մտադիր է Ռուսաստանի և Իրանի աջակցությամբ մաքրել նահանգը հակակառավարական ուժերից: