12-ամյա Արթուրը ժամացույցի ճշգրտությամբ զգում է վայրկյանաչափը:
12-ամյա Արթուրն իր պատվավոր տեղն է զբաղեցրել հայկական «Դյուցազնագրքում»: Ունի ֆենոմենալ հիշողություն, ներքին կարգապահություն: Շվեյցարական ժամացույցի ճշգրտությամբ զգում է վայրկյանաչափը, օրացույցի ամսաթվերը, իմպրովիզացիայով ամբողջացնում հեռուստառեպորտաժների տեքստերը: