ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին:
ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Անտոնիո Գուտերեշը հույս է հայտնել, որ խաղաղ կարգավորման համար այս զգայուն ժամանակաշրջանում մեր երկիրը կունենա դրական արդյունքներ, որոնք կօգնեն Հարավային Կովկասի բոլոր ժողովուրդների համար հաստատել տևական խաղաղություն: