Ռեկտոր Սահակ Մինասյանի կարծիքով՝՝՝ կռիվն իր աթոռի համար է:
Շիրակի պետհամալսարանի շուրջ կրքերը չեն հանդարտվում: Ռեկտորի հրաժարականը պահանջող դասախոսները փաստաթղթերով են ասուլիսի եկել: Մեջբերումներ են արել բուհի նախորդ տարվա հաշվետվությունից, որն, ըստ իրենց, արտացոլում է ռեկտորի կամայականություններն ու ապօրինությունները: Ռեկտոր Սահակ Մինասյանի կարծիքով՝ կռիվն իր աթոռի համար է: