Մայիսի 11-ին կառավարությունը գումարեց առաջին նիստը:
Մայիսի 11-ին կառավարությունը գումարեց առաջին նիստը: Օրակարգային հարցերին անցնելուց առաջ վարչապետը տեղեկացել է Արմավիրի մարզում տեղացած կարկուտի հետևանքների մասին: Գյուղնախարարի պաշտոնակատարը զեկուցել է, որ վնասները մեծ չեն, բայց առանձին այգիներ նկատելիորեն տուժել են: ԱԻՆ պաշտոնակատարն էլ տեղեկացրել է, որ հակակարկտային ցանցն այս պահին ծածկում է երկրի գյուղատնտեսական հողերի 15 տոկոսը:
«Այս կազմով կառավարությունը վերջին անգամ է հավաքվում: Ես բոլորիդ հաջողություն եմ մաղթում ու նաև հաջողություն եմ մաղթում նոր ձևավորվող կառավարությանը»,- նշել է Նիկոլ Փաշինյանը: