Ընտրությունից անմիջապես հետո Փաշինյանը բարձրացել է Հանրապետության հրապարակի հարթակ:
Նիկոլ Փաշինյանը դարձավ Հայաստանի 16-րդ վարչապետը: Խորհրդարանում նրա օգտին քվեարկել է 59 պատգամավոր, նրանցից 13-ը՝ հանրապետական: Ընտրությունից անմիջապես հետո Փաշինյանը բարձրացել է Հանրապետության հրապարակի հարթակ, ապա հանդիպել նախագահ Արմեն Սարգսյանին և աշխատանքի անցել Բաղրամյան 26-ում: