Որոշումը կայացվել է Վարդանյանի կարգապահական հարցը քննելուց հետո:
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը Աղվան Վարդանյանին հեռացրել է Դաշնակցության շարքերից: Կուսակցության հանրային կապերի գրասենյակից հայտնում են, որ որոշումը կայացվել է Վարդանյանի կարգապահական հարցը քննելուց հետո:
Հիշեցնենք. չնայած Դաշնակցությունը հայտարարել էր, որ մայիսի մեկին իրենց ֆրակցիան կողմ է քվեարկելու վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը, պատգամավոր Աղվան Վարդանյանը հատուկ նիստին հայտարարեց, որ ինքն անձամբ կողմ չի քվեարկելու, և չմասնակցեց քվեարկությանը: Ժամեր անց Դաշնակցությունը նրանից պահանջեց վայր դնել պատգամավորական մանդատը:
Աղվան Վարդանյանն արձագանքել է իրեն Դաշնակցության շարքերից հեռացնելու՝ Գերագույն մարմնի որոշմանը:
«Ժամանակը պարզում է ջրերը: Հեռացողները երբեմն վերադառնում են, հեռացնողները՝ երբեմն մոռացվում»,- ասել է նա: