Մեկ շաբաթ հետո Ազգային ժողովը վարչապետի նոր ընտրություն պետք է կազմակերպի:
Վայրկյաններ առաջ խորհրդարանում ավարտվեց Ազգային ժողովի հատուկ նիստը, որտեղ պիտի Հայաստանի վարչապետ ընտրվեր: Ավելի քան 8 ժամ տևած նիստի վերջում տեղի ունեցավ քվեարակություն: Նիստին ներկա 102 պատգամավորներից վարչապետի միակ թեկնածու Նիկոլ Փաշինյանի օգտին կողմ քվեարկեց 45 պատգամավոր, 56 պատգամավոր դեմ էր։ Նիստից բացակայում էին երեք պատգամավորներ, երկուսը՝ «Ծառուկյան» դաշինքից, մեկ պատգամավոր՝ ՀՀԿ-ից:
Մայր Օրենքի համաձայն՝ մեկ շաբաթ հետո Ազգային ժողովը վարչապետի նոր ընտրություն պետք է կազմակերպի: Խմբակցությունները վարչապետի նոր թեկնածուներ կառաջադրեն և նոր քվերակություն կանցկացնեն՝ դարձյալ հատուկ նիստում: Եթե այս անգամ էլ վարչապետ չընտրվի, Ազգային ժողովը կլուծարվի: