ԱԺ 4 խմբակցություններից երեքը հայտարարել են, որ պաշտպանելու են Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը:
Խորհրդարանական քաղաքական ուժերի հետ իր հանդիպումների մասին Ելք խմբակցության վարչապետի թեկնածուն ապրիլի 30-ի երեկոյան խոսել է Հանրապետության հրապարակում՝ հարթակից դիմելով ցուցարարներին:
Նիկոլ Փաշինյանը ցուցարարներին է միացել պատգամավոր-գործընկերների հետ հանդիպումներից անմիջապես հետո, նրանց հետ քայլերթով հասել Հանրապետության հրապարակ: