Ապրիլի 30-ին«Ելքը» նիստ կանի ու պաշտոնապես կառաջադրի Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը՝ վարչապետի պաշտոնում:
Ապրիլի 30-ին խորհրդարանական «Ելք» խմբակցությունը նիստ կանի ու պաշտոնապես կառաջադրի Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը՝ վարչապետի պաշտոնում: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ մայիսի 1-ին վարչապետի ընտրություններում ՀՅԴ-ն կպաշտպանի Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը: «Ծառուկյան» խմբակցությունն էլ, Գագիկ Ծառուկյանի ձևակերպմամբ, «ժողովրդի թեկնածուի» օգտին կքվեարկի: