«Որևէ քաղաքական ուժ անգամ չի էլ փորձի գողանալ ժողովրդի հաղթանակը»:
Վանաձորում հանրահավաքի ժամանակ Նիկոլ Փաշինյանն արձագանքել է Հանրապետական կուսակցության հայտարարությանը: Նա ասել է՝ հույս ունի, որ «որևէ քաղաքական ուժ անգամ չի էլ փորձի գողանալ ժողովրդի հաղթանակը»: Վանաձորը «Իմ քայլը» նախաձեռնության՝ օրվա երկրորդ կանգառն էր: Մինչ այդ եղել էին նաև Իջևանում: