Կարեն Կարապետյանի և Նիկոլ Փաշինյանի հանդիպումը չկայացավ:
Կարեն Կարապետյանի և Նիկոլ Փաշինյանի հանդիպումը չկայացավ: «Իմ քայլը» նախաձեռնության ղեկավար Նիկոլ Փաշինյանը ապրիլի 26-ին Հանրապետության հրապարակում հայտարարել էր, որ ապրիլի 27-ին հանդիպման է հրավիրում Կարեն Կարապետյանին՝ սկսելու բանակցությունների երկրորդ փուլը: Նա պայման ուներ, որ բանակցությունը ծայրից ծայր տեղի ունենա լրագրողների ներկայությամբ: