Քաղաքապետը հանձնարարել է վերականգնել հավաքների ընթացքում վնասված գույքը:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է վարչական շրջանների ղեկավարներին՝ կարճ ժամանակում վերականգնել հավաքների ընթացքում վնասված գույքը՝ նստարանները, աղբամաններն ու ցուցանակները: Զարուհի Փոստանջյանը, Սոնա Աղեկյանը և Մարինա Խաչատրյանը քաղաքային տնտեսությանը վերաբերող բոլոր 6 հարցերի քննարկման ժամանակ ձայն են վերցրել և պետականության, ընտրական, դատական համակարգերի, ընդհուպ ռազմական դոկտրինի թեմաներ արծարծել: