Հայաստանը հավատարիմ կմնա իր ստանձնած միջազգային պարտավորություններին և հանձնառություններին
Կարեն Կարապետյանը հանդիպել է մեր երկրում հավատարմագրված դեսպանների և դիվանագիտական կարգավիճակ ունեցող միջազգային կազմակերպությունների ղեկավարների հետ: Վարչապետի պաշտոնակատարը վստահեցրել է, որ Հայաստանը շարունակելու է հավատարիմ մնալ իր ստանձնած բոլոր միջազգային պարտավորություններին և հանձնառություններին: Կարապետյանը խոսել է նաև Նիկոլ Փաշինյանի հետ կայանալիք բանակցությունների մասին: