Մարդասեր նոր հերոսի անունը կգրվի Մատենադարանում բացված մատյանում:
Ավանդույթի համաձայն հայտարարվել են «Ավրորա» մրցանակի այս տարվա հավակնորդների անունները: Նրանք երեքն են՝ ռոհինջա ժողովրդի առաջնորդը, մեքսիկացի հոգևորականն ու հնդկուհի իրավապաշտպանը: Հաղթողի անունը հայտնի կդառնա հունիսին, և մարդասեր նոր հերոսի անունը կգրվի Մատենադարանում բացված մատյանում: