Գործադիրը փաստեց վարչապետի կողմից իր լիազորությունների կատարման անհնարինությունը:
Կառավարությունն արտահերթ նիստ է հրավիրել, որը վարել է առաջին փոխվարչապետ Կարեն Կարապետյանը: Գործադիրը, կառավարության կառուցվածքի և գործունեության մասին օրենքի համաձայն և հիմք ընդունելով վարչապետ Սերժ Սարգսյանի հայտարարությունը, փաստեց վարչապետի կողմից իր լիազորությունների կատարման անհնարինությունը:
Վարչապետի բացակայության և լիազորությունների կատարման անհնարինության դեպքերում վարչապետին փոխարինելու կարգը սահմանվում է կառավարության որոշմամբ. վարչապետին փոխարինում է առաջին փոխվարչապետը:
Արտահերթ նիստում վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը խոսել է բնականոն աշխատանքը շարունակելու անհրաժեշտության մասին և կոչ արել բոլոր քաղաքական ուժերին՝ ապաքաղաքականացնել Ապրիլի 24-ը: