Նիկոլ Փաշինյանը կոչ է արել ապրիլի 24-ին բոլոր գործողություններն ուղղել օրվա խորհրդին և միասին գնալ Ծիծեռնակաբերդ:
Հանրապետության հրապարակում Նիկոլ Փաշինյանն ու հավաքի մյուս կազմակերպիչները խոսել են անելիքների մասին, ներկայացրել նոր իրողություններից բխող ճանապարհային քարտեզը: Հավաքի մասնակիցներին Նիկոլ Փաշինյանը կոչ է արել ապրիլի 24-ին բոլոր գործողություններն ուղղել օրվա խորհրդին և ժամը 15:00-ին միասին գնալ Ծիծեռնակաբերդ: