Բողոքի քայլերթին ԶՈՒ խաղաղապահ բրիգադի մի խումբ ծառայողներ միացան:
Երևանում բողոքի քայլերթին միացան Ապրիլյան պատերազմի մասնակիցներ, հոգևորականներ, զինվորական համազգեստով անձինք: Զինված ուժերի խաղաղապահ բրիգադի մի խումբ ծառայողների՝ երթին մասնակցելու առիթով Պաշտպանության նախարարությունը հայտարարեց. տղաները զորամասն ինքնակամ լքելու իրավունք չունեն: