Բռնության է ենթարկվել «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Արուս Հակոբյանը:
Ժամեր շարունակ լարված իրավիճակ է եղել Մաշտոցի պողոտայում: Միջադեպեր են գրանցվել նաև մայրաքաղաքից դուրս: Aysor.am-ի փոխանցմամբ՝ Երևան-Արտաշատ մայրուղու վրա բռնության է ենթարկվել «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Արուս Հակոբյանը: Նրան հարվածել է քաղաքացիական հագուստով մի անձ՝ փորձելով խոչընդոտել նկարահանմանը: