Նախագահը վարչապետին մաղթել է հաջողություններ և արդյունավետ աշխատանք:
ՀՀ նախագահի նստավայրում տեղի է ունեցել երկրի նախագահի և նորընտիր վարչապետի առաջին հանդիպումը:
«Հաշվի առնելով Ձեր անցած ուղին, կազմակերպչական մեծ փորձն ու հմտությունները, մարդկային որակները՝ վստահ եմ, որ այս պատասխանատու պաշտոնում ևս Ձեր ամբողջ ներուժը կծառայեցնեք մեր հայրենիքի զարգացմանն ու ժողովրդի բարեկեցության մակարդակի բարձրացմանը»,- շնորհավորելով Սերժ Սարգսյանին՝ ասել է Արմեն Սարգսյանը:
Հանրապետության նախագահը վարչապետին մաղթել է հաջողություններ և արդյունավետ աշխատանք: