Իրավապահները նոր բացահայտումներ են անում Կեմերովոյի հրդեհի գործով:
Ռուս իրավապահները նոր բացահայտումներ են անում Կեմերովոյի հրդեհի գործով: Պարզում են, թե հակահրդեհային համակարգն ինչու էր անջատված, և ինչու անվտանգության աշխատողներն այն չմիացրին: ԱԻՆ-ը, որ պնդում է, թե դեպքի վայրում եղել են ժամանակին ու գործել առավելագույն արագությամբ, բոլոր տվյալները փոխանցել է նախաքննական մարմնին: