Հանդիպում «Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի» ղեկավար կազմի հետ:
Նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 30-ին հանդիպում է ունեցել «Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի» ղեկավար կազմի հետ: Հանդիպմանը ներկա է եղել նաև կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը: Մոտ 78 միլիոն դրամ է տրամադրվել 2018-ին երիտասարդ գիտնականների միջազգային գործուղումներին, գիտաժողովներին, սեմինարներին՝ Նախագահ Սարգսյանի հովանու ներքո գործող՝ «Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրով»: