Սահմանամերձ համայնքներում ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովն ակտիվ է աշխատում:
Տավուշի սահմանամերձ Այգեպար գյուղում աղուհացով, երգուպարով են դիմավորում Հայաստանի պաշտպանության նախարարին: Ողջունելով այգեպարցիներին՝ Վիգեն Սարգսյանն ընդգծել է. սահմանամերձ համայնքներում համակարգման ենթակա հարցերի լուծման նպատակով ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովն ակտիվ ու հետևողական է աշխատում: