Որակի պատասխանատուներ չունեցող առևտրային ցանցերը կհամարվեն ռիսկային:
«Ապագայի» սննդամթերք խանութներում այլևս չի վաճառվի: Ապրանքի որակին կհետևեն հատուկ նշանակված մարդիկ: Խիստ հանձնարարականի պահանջներին խանութպաններին ծանոթացրել են Սննդի անվտանգության պետական ծառայությունում: Որակի պատասխանատուները կհսկեն ընդունվող սննդամթերքի փաստաթղթերը, պիտանիության ժամկետը, պահման պայմանները, մատակարարի տրանսպորտային միջոցի մաքրությունն ու խանութների աշխատակիցների հիգիենան: Որակի պատասխանատուներ չունեցող առևտրային ցանցերը կհամարվեն ռիսկային: