Նոր սպառնալիքները գործակցության նոր ծրագրեր են թելադրում դաշնակից երկրներին:
Նոր սպառնալիքները գործակցության նոր ծրագրեր են թելադրում դաշնակից երկրների հատուկ ծառայություններին: Ռուսաստանի Արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինին այսօր ընդունել են Բաղրամյան 26-ում: Հանրապետության Նախագահն ընդգծել է, որ արագ փոփոխվող ժամանակակից աշխարհում, երբ նոր հնարավորություններին զուգահեռ նաև նոր սպառնալիքներ են առաջանում, կարևոր է ռազմավարական դաշնակիցների հատուկ ծառայությունների սերտ գործակցությունը: Նախագահը հույս է հայտնել, որ Սերգեյ Նարիշկինի այցը ավելի կամրապնդի հայ գործընկերների հետ մասնագիտական գործակցությունը:
«Հայաստանի ազգային անվտանգության ծառայության հետ մեր համագործակցությունը պատշաճ մակարդակի վրա է»,- նախագահին վստահեցրել է Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության տնօրենը: Նա շեշտել է, որ հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները ենթադրում են սերտ կապեր և գործընկերային հարաբերություններ բոլոր մակարդակներում, այդ թվում՝ հատուկ ծառայությունների միջև: