Վարչապետ Կարեն Կարապետյանը հանդիպումներ է ունեցել մի շարք միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։
Համաշխարհային տնտեսական ֆորումի մայրաքաղաքում հանդիպումների մեծ օրակարգով շարունակում է աշխատել Կարեն Կարապետյանը: Վարչապետը քննարկումներ է ունեցել ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի համակարգող Աճիմ Շթայների, Իրաքյան Քուրդիստանի վարչապետ Նեչիրվան Բարզանիի, իսպանական «Ակցիոնա» ընկերության ներկայացուցիչների հետ: