Թե՛ Հայաստանը, թե՛ Ֆրանսիան կարևորում են բարձր մակարդակի քաղաքական երկխոսության շարունակականությունը:
Նախագահ Սարգսյանը Սենատի նախագահ Ժերար Լարշեի հետ հանդիպմանն ընդգծել է՝ կարճ ժամանակում երկու երկրներում էլ զգալի փոփոխություններ են եղել. Ֆրանսիան նոր, երիտասարդ ու եռանդուն Նախագահ ունի, իսկ Հայաստանը շուտով ամբողջությամբ կանցնի խորհրդարանական կառավարման համակարգին։ Նախագահ Սարգսյանի համոզմամբ՝ հանդիպումների հաճախակիությունը վկայում է, որ թե՛ Հայաստանը, թե՛ Ֆրանսիան կարևորում են բարձր մակարդակի քաղաքական երկխոսության շարունակականությունը:
Սենատի նախագահը մեր երկիր այցելելու հրավեր է ստացել: Սերժ Սարգսյանն ստորագրել է Սենատի Պատվավոր հյուրերի գրքում: