Արցախում դիպուկահարի կրակոցից զոհված Ժամկետային զինծառայող Վաչե Չիլինգարյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով:
Պաշտպանության բանակի հյուսիսարևելյան ուղղության հենակետերից մեկում թշնամու կրակից զոհվել է կրտսեր սերժանտ Վաչե Չիլինգարյանը: Վաչեին օգնության են շտապել նրա հրամանատարն ու զորամասի վարորդը, որոնք էլ վիրավորվել են, բարեբախտաբար՝ թեթև:
Այս տոնական օրերին զինադադարի խախտումը Ստեփանակերտում որակել են ահաբեկչական քայլ, որը ոչ մի կերպ չի ազդում ռազմաքաղաքական հավասարակշռության վրա: