«Ֆրանսիական Էլվիսը», ինչպես նրան հաճախ անվանում էին՝ ստեղծել է հազար երգ, թողարկել 100 միլիոն սկավառակ, նկարահանվել մի քանի ֆիլմում:
ֆրանսիական ռոքի վերջին լեգենդ Ջոնի Հոլիդեյը մահացել է: «Ֆրանսիական Էլվիսը», ինչպես նրան հաճախ անվանում էին՝ ստեղծել է հազար երգ, թողարկել 100 միլիոն սկավառակ, նկարահանվել մի քանի ֆիլմում:
«Ավելի քան 50 տարի նա վառ սրբապատկեր էր մեզ համար, մի փոքր Ջոնի կա բոլորիս մեջ»,-գրել է Ֆրանսիայի նախագահ Մակրոնը: Հոլիդեյը 74 տարեկան էր: