Նախագահ Բակո Սահակյանը այսօր արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն Կոմիտաս Կարապետյանին ազատել է զբաղեցրած պաշտոնից և նշանակել Արցախի նախագահի ներկայացուցիչ՝ հատուկ հանձնարարություններով։
Նախագահ Բակո Սահակյանը այսօր արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն Կոմիտաս Կարապետյանին ազատել է զբաղեցրած պաշտոնից և նշանակել Արցախի նախագահի ներկայացուցիչ՝ հատուկ հանձնարարություններով։ Արտակարգ իրավիճակների ծառայությունը կղեկավարի նախագահի արդեն նախկին ներկայացուցիչ Կարեն Սարգսյանը: Կրթության պաշտոնաթող նախարար Սլավիկ Ասրյանը կաշխատի Արցախի նախագահի ապարատում՝ որպես խորհրդական: Բակո Սահակյանը նոր խորհրդական ունի տնտեսական գծով: Սպարտակ Թևոսյանը կգլխավորի նաև նախագահի աշխատակազմի տնտեսագիտական վարչությունը: Շահումյանի շրջանը նոր ղեկավար ունի: Կարեն Եղիշյանին փոխարինել է Հարութ Մնացականյանը: