Երևանն ու Թբիլիսին միակարծիք են՝ Արցախի հարցի խաղաղ կարգավորումը չունի այլընտրանք:
Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը Թբիլիսիում հանդիպել է Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի հետ: Երևանն ու Թբիլիսին միակարծիք են՝ Արցախի հարցի խաղաղ կարգավորումը չունի այլընտրանք: Արա Բաբլոյանը ընդգծել է այս հարցում Վրաստանի հավասարակշիռ դիրքորոշումը: Հայաստանի խորհրդարանի ղեկավարը հանդիպել է նաև Վրաստանի Պատրիարք Իլյա երկրորդի հետ: