Նալբանդյան-Մամեդյարով հանդիպման օրակարգում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հնարավոր հանդիպման կազմակերպման հարցն է:
Նյու Յորքում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների այսօր սպասվող հանդիպումից առաջ՝ Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ գործող ղեկավարի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ: Նալբանդյան-Մամեդյարով հանդիպման օրակարգում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հնարավոր հանդիպման կազմակերպման հարցն է, նաև՝ համանախագահների տարածաշրջան այցելության ժամանակացույցը: