«Ձեզ հետ հանդիպումները միշտ ունենում են գործնական և անձնական շփման բաց, վստահելի բնույթ: Ուրախ կլինեմ կրկին ողջունել Ձեզ Երևանում՝ Հայաստան կատարելիք Ձեր պաշտոնական այցի ընթացքում», - նշված է ուղերձում:
Քաջառողջության, երջանկության բարօրության մաղթանքներով՝ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորել է Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևին՝ ծննդյան օրվա առթիվ: Նախագահի ուղերձում կա նաև հիշեցում այն մասին, որ Մեդվեդևն անձնական ներդրում ունի մեր երկրների միջև դաշնակցային հարաբերությունների զարգացման գործում. «Ձեզ հետ հանդիպումները միշտ ունենում են գործնական և անձնական շփման բաց, վստահելի բնույթ: Ուրախ կլինեմ կրկին ողջունել Ձեզ Երևանում՝ Հայաստան կատարելիք Ձեր պաշտոնական այցի ընթացքում», - նշված է ուղերձում: